«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ինչպե՞ս հասկանալ

Ինչպե՞ս հասկանալ
18.04.2014 | 13:38

Ինչպես վկայում է նախարարության կայքէջը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունում նախարար Յուրի Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի ծանրամարտի ազգային ընտրանու ընդունելություն: Սույնը, իհարկե, ոչ առանց հեգնանքի, պիտի համարել դարակազմիկ իրադարձություն, մանավանդ եթե նկատի ունենանք երկրի մարզական գլխավոր կառույցների` նախարարության ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների միջև եղած լարվածությունը, թեպետ եթե նախկին ծանրորդն էլ պիտի չընդուներ իր հարազատ մարզաձևը ներկայացնողներին, էլ ինչի մասին խոսք կարող է լինել:
Շնորհավորական խոսքերից ու գնահատականներից զատ, Յուրի Վարդանյանն ի մասնավորի ասել է նաև, որ մինչև մրցումների մեկնելը տեղեկացված է եղել ծանրորդների մարզավիճակին, սակայն այդպես էլ անպարզ է մնում` տեղեկացված նախարարը տեղյա՞կ է, որ մասնավորապես Առաքել Միրզոյանն իր մարզիչ հոր գլխավորությամբ այդպես էլ հավաքականի հետ մի հարկի տակ պարապելու, ուսումնամարզական հավաքներ անցկացնելու անհրաժեշտությունը չի տեսնում, իսկ հավաքականի գլխավոր մարզիչը մարզիկի պատրաստվածության մասին տեղեկանում է միայն միջնորդավորված կերպով:
Ի դեպ, նախարարության կայքէջում տեղադրված լուսանկարներում այդպես էլ չեն երևում ոչ Առաքել Միրզոյանը, ոչ էլ նրա անձնական մարզիչը, ինչն այլ ենթադրությունների տեղիք է տալիս: Եթե մասնակցել են ու լուսանկարներում չեն արտացոլվել, լավ չէ, իսկ եթե չեն մասնակցել ու դրա համար չեն արտացոլվել, ավելի քան վատ է: Այ սրա մասին, այն էլ առաջնահերթությամբ, պիտի իրազեկված լինել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ